Ծառայության մատուցման պայմաններ
Սույն պայմանները համարվում են հրապարակային առաջարկ (Oֆերտա) հաճախորդների հետ հարաբերությունները կարգավորելու նպատակով և դրանք կարող են թարմացվել Կայքի կողմից՝ սեփական հայեցողությամբ:
- Ընդհանուր դրույթներ
1.1. Սույն պայմանագիրը (Օֆերտան) կնքելու լրիվ և անվերապահ համաձայնություն (Ակցեպտ) է համարվում Կայքի այցելուի կողմից Կայքում պատվեր կատարելը՝ որպես հաճախորդ։
1.2. Կայքում ներկայացված են ծառայություններ, որոնք կայքի և կայքի հետ փոխկապակցված գործընկերների սեփականությունն են։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
- Վճարման պայմաններ
2.1. Վճարման պարտականությունն առաջանում է Կայքի միջոցով ծառայության պատվերի դեպքում։
2.2. Առցանց վճարումն իրականացվում է պատվերի գրանցման պահին՝ կայքում հասանելի վճարման եղանակներով։
2.3. Կայքում կատարված գնանշումը ԱՄՆ դոլարով, Եվրոյով կամ ՌԴ ռուբլով վերաբերում է բացառապես ոչ ռեզիդենտ անձանց՝ առաջարկվող ծառայություններից օգտվելու համար: Նշված գնանշումը պետք է դիտել որպես պայմանական միավորներ, որոնք համարժեք են ՀՀ դրամի՝ վճարման օրվա արտարժույթի փոխարժեքին: Ծառայությունների արժեքի վերջնական գանձումը կատարվում է ՀՀ դրամով, անկախ Ձեր կողմից վճարվող տարադրամից՝ վճարման պահին սահմանված փոխարժեքներով և գանձման պահին վճարող և ստացող բանկերի միջև կարող են տեղի ունենալ փոխարժեքների տատանումներ, որի համար ընկերությունը պատասխանատվություն չի կրում: - Փոխանակում և վերադարձ
3.1. Գործընթացը կատարվում է ՀՀ «Սպառողների իրավունքների մասին» օրենքին համապատասխան։ - Մտավոր սեփականության իրավունքները
4.1. Դուք ընդունում եք և համաձայն եք, որ Կայքում առկա բոլոր նյութերը, բացառությամբ հաճախորդի մեկնաբանությունների և այլ կայքերից ներդրված (embed) մուլտիմեդիա նյութերի, ներառյալ, բայց չսահմանափակվելով տեքստերը, ծրագրերը, գրաֆիկական կամ ոչ- գրաֆիկական նկարները, ձայնագրությունները, երաժշտությունը, տեսահոլովակները, ինտերակտիվ հնարավորությունները և դրանց նման նյութերը (այսուհետ՝ Նյութեր), ինչպես նաև դրանում առկա ապրանքանիշերը, ծառայությունների նշաններն ու լոգոները (այսուհետ՝ Նշաններ) պատկանում են Կայքին կամ արտոնագրված են նրա կողմից և ենթակա են պաշտպանության որպես հեղինակային իրավունք և մտավոր սեփականության իրավունք՝ միջազգային կոնվենցիաների եւ ներպետական օրենսդրության համաձայն:
4.2. Կայքի Նյութերը տրամադրվում են միայն Ձեր անձնական օգտագործման համար և չեն կարող օգտագործվել, պատճենահանվել, վերարտադրվել, բաշխվել, փոխանցվել, հեռարձակվել, ցուցադրվել, արտոնագրվել կամ այլ կերպ շահագործվել որևէ այլ նպատակով առանց այդ Նյութերի սեփականատերերի նախնական գրավոր համաձայնության: - Վեճերի լուծման կարգը
5.1. Սույն պայմանների կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով։ Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված դատական կարգով։
Չեղարկման քաղաքականություն
- Ընդհանուր դրույթներ
1.1 Պատվերը կամ ծառայությունը կարող է չեղարկվել մինչև առաքումը կամ իրականացումը:
1.2 Եթե պատվերն արդեն իրականացվել կամ իրականացվում է, այն չի կարող չեղարկվել:
Գաղտնիության քաղաքականոթյուն
- Ընդհանուր դրույթներ
Գաղտնիության վերաբերյալ սույն քաղաքականությունը սահմանում է, թե անձնական ինչպիսի տեղեկություններ կարող է ստանալ Ընկերությունը Կայքի միջոցով և ինչպես կարող է օգտագործել Օգտատերերի անձնական տվյալները:
- Անձնական տեղեկություններ
Ընկերությունը հավաքում է Օգտատերերի Անձնական տեղեկատվությունը ԲԱՑԱՌԱՊԵՍ այն դեպքերում, երբ նրանք ընկերության կողմից ծառայություններ ստանալու նպատակով տրամադրում են նշված տվյալները կամավոր կերպով: Եթե Դուք չեք ցանկանում, որ Ձեր Անձնական տվյալները մշակվեն, խնդրում ենք չտրամադրել դրանք:
- Անձնական տվյալների մշակումը
Տրամադրելով Ձեր Անձնական տվյալները՝ Դուք Ընկերությանը տալիս եք Ձեր համաձայնությունն ու թույլտվությունը՝ մշակել Անձնական տվյալները հետևյալ կերպ՝
- Ընկերությունն իրականացնում է Անձնական տվյալների մշակում հավաքագրման, պահպանման, համակարգման, կուտակման, պարզաբանման, փոփոխման, օգտագործման ճանապարհով: Ընկերությունը նպատակ չունի և չի իրականացնի Անձնական տվյալները երրորդ անձանց վաճառելու կամ վարձակալության տալու գործողություններ։
- Ընկերությունը չի փոխանցի Անձնական տվյալները որևէ այլ երրորդ անձանց, բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված և/կամ այն դեպքերի, երբ Դուք նախապես տեղեկացվել եք այդ մասին և տվել եք Ձեր համաձայնությունը:
- Ընկերությունը հավաքում և պահում է սույն կայքի միջոցով ծառայություն ստացած Օգտատերերի Անձնական տվյալները պատվիրված ծառայությունը մատուցելու օրվանից 3 (երեք) օրացուցային տարի ժամկետով, որի ավարտից հետո դրանք ենթակա են ոչնչացման:
- Ավտոմատ կերպով հավաքվող տեղեկություններ
Որոշ դեպքերում, երբ Դուք մուտք եք գործում Կայք, Ընկերությունը կարող է ավտոմատ կերպով (այսինքն, առանց Ձեր կայքում գրանցվելու) ստանալ տեխնիկական տեղեկատվություն, որը չի հանդիսանում Անձնական տվյալ: Նման տեխնիկական տեղեկությունները ներառում են ինտերնետ-բրաուզերի տեսակը, օպերացիոն համակարգի տեսակը և այն վեբ կայքի դոմեյն անվանումը, որից Դուք մուտք եք գործել Կայք։
- Ձեր համակարգչում ավտոմատ կերպով ներդրվող տեղեկատվություն — Cookies
Երբ մուտք եք գործում սույն Կայք, Ընկերությունը կարող է Ձեր համակարգչում որոշ տեղեկատվություն պահպանել: Այդ տեղեկատվությունը “Cookies”-ի տեսքով է (փոքրածավալ տեղեկատվությամբ ֆայլեր են, որոնք Ձեր այցելած կայքերից փոխանցվում են անհատական համակարգչի կոշտ սկավառակի վրա) կամ դրանց նման են և կարող են օգտակար լինել տարբեր խնդիրների լուծման ժամանակ: Օրինակ՝ “Cookies”-ները օգնում են այնպես կարգավորել կայքը, որ այն մաքսիմալ համապատասխանի Ձեր պահանջներին և հետաքրքրություններին։ Հիմնականում ինտերնետ բրաուզերների օգնությամբ Դուք կարող եք կոշտ սկավառակից ջնջել “Cookies”-ները, արգելափակել դրանց ստացումը կամ ծանուցում ստանալ, որ դրանք գրանցվեն Ձեր համակարգչում: Խնդրում ենք կարդալ Ձեր Ինտերնետ բրաուզերի օգտագործման ուղեցույցը այս ֆունկցիաների մասին լրացուցիչ տեղեկատվության համար:
- Հետադարձ կապ
Անձնական տվյալները պաշտպանելու վերաբերյալ ցանկացած հարց, մեկնաբանություն և բողոք, ինչպես նաև փոփոխություն կատարելու, անհատական տվյալները շտկելու կամ անհատական տվյալների վերամշակման համաձայնության ծանուցումները կարող եք ուղարկել մեր ցանկացած կոնտակտային միջոցով, որոնք կարող եք գտնել Մեր մասին էջում: