MS Outlook
Դասընթաց՝ Microsoft Outlook համակարգի կիրառում
Այս դասընթացը կօգնի ձեզ կազմակերպել աշխատանքային օրը, կրճատել առօրյա ռուտին աշխատանքը և ավտոմատացնել փաստաթղթաշրջանառությունն ու տեղեկատվության փոխանակումը։ Microsoft Outlook-ը ոչ միայն էլփոստի գործիք է, այլ նաև արդյունավետության բարձրացման ամբողջական հարթակ։
Դուք կսովորեք արդյունավետ կառավարել ժամանակը, պլանավորել հանդիպումներ, աշխատել էլեկտրոնային նամակների, առաջադրանքների, նշումների և կոնտակտների հետ։ Դասընթացը համապատասխանում է Microsoft Office Specialist միջազգային ստանդարտի պահանջներին։
Դասընթացի ընթացքում դուք կսովորեք՝
- էլեկտրոնային փոստի արդյունավետ օգտագործում և կարգավորում,
- օրացույցի միջոցով հանդիպումների և միջոցառումների կազմակերպում,
- առաջադրանքների և հիշեցումների կառավարում,
- կոնտակտների և խմբերի հետ աշխատանք,
- Outlook-ում աշխատանքային գործընթացների ավտոմատացում։
Դասընթացը հարմար է թե՛ սկսնակների, թե՛ նրանց համար, ովքեր ցանկանում են խորացնել և համակարգել իրենց գիտելիքները։
| Դասերի քանակ` | 6 դաս |
| Դասի տևողություն՝ | 60 րոպե. |
| Տարբերակ՝ | անհատական |
| Գին՝ | 25,000 դրամ |
