MS PowerPoint
Դասընթաց՝ Microsoft PowerPoint համակարգով պրեզենտացիաների ստեղծում
Այս դասընթացը կօգնի ձեզ ստեղծել ներկայանալի և պրոֆեսիոնալ ձևավորված պրեզենտացիաներ՝ օգտագործման համար տարբեր ոլորտներում՝ բիզնեսում, ուսուցման մեջ, հաղորդակցման և հանրային ելույթների ժամանակ։ Դուք կսովորեք PowerPoint-ի գործիքները՝ պարզ սլայդներից մինչև ինտերակտիվ և անիմացիոն ներկայացումներ։
Դասընթացը հարմար է ղեկավարների, դասախոսների, մարքեթինգի մասնագետների, ուսանողների և բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են տեսանելիորեն ներկայացնել իրենց գաղափարները, ծառայությունները կամ նախագծերը։
Դասընթացի ընթացքում դուք կսովորեք՝
- ժամանակակից չափանիշներին համապատասխան սլայդների ձևավորում,
- գծապատկերների, դիագրամների, պատկերների և տեսանյութերի տեղադրում,
- անցումների և անիմացիաների կիրառում,
- ինքնուրույն գործարկվող սլայդ-ֆիլմերի ստեղծում,
- արդյունավետ ներկայացման հմտություններ և վստահություն ելույթի ժամանակ։
Գործնական խորհուրդներն ու օրինակները կօգնեն ձեզ ստեղծել պրեզենտացիաներ, որոնք տպավորիչ են և հասանելի՝ ցանկացած լսարանի համար։
| Դասերի քանակ` | 6 դաս |
| Դասի տևողություն՝ | 60 րոպե. |
| Տարբերակ՝ | անհատական |
| Գին՝ | 25,000 դրամ |
