Adobe Illustrator
Դասընթաց՝ Adobe Illustrator ծրագրով վեկտորային գրաֆիկա և դիզայն
Դասընթացը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են սովորել ստեղծել պրոֆեսիոնալ դիզայնի նախագծեր՝ օգտագործելով Adobe Illustrator ծրագիրը՝ աշխարհում ամենահանրաճանաչ վեկտորային խմբագրիչը։
Դուք կսովորեք աշխատել գծանկարների, գույների, տեքստերի և մակետների հետ՝ պատրաստելով տարբեր ձևաչափերի պրինտային և թվային նյութեր՝ սկսած գովազդային թռուցիկներից մինչև վեբ դիզայնի տարրեր։
Դասընթացի ընթացքում դուք կսովորեք՝
- վեկտորային օբյեկտների ստեղծում և խմբագրում,
- գույնի, շտրիխների և գրադիենտների կիրառություն,
- տեքստերի ձևավորում և դիզայն,
- օրիգինալ մակետների կառուցում և տպագրության նախապատրաստում,
- վեբի և բջջային սարքերի համար արտահանում,
- Adobe Photoshop և InDesign ծրագրերի հետ ինտեգրում,
- նախատպագրական գործընթացների և տպագրական կարգավորումների հիմունքներ։
Դասընթացը հարմար է դիզայներների, նկարիչների, մարկետոլոգների, տպագրական մասնագետների և բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են աշխատել վիզուալ բովանդակության հետ՝ պրոֆեսիոնալ մակարդակով։
Դասերի քանակ` | 12 դաս |
Դասի տևողություն՝ | 60 րոպե. |
Տարբերակ՝ | անհատական |
Գին՝ | 40,000 դրամ |