Adobe Photoshop

Դասընթաց՝ Adobe Photoshop ծրագրով ռաստրյային գրաֆիկայի հիմունքներ

Դասընթացը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են սովորել աշխատել Adobe Photoshop ծրագրով՝ աշխարհում ամենահայտնի ռաստրյային գրաֆիկայի խմբագրման գործիքը, որը լայնորեն կիրառվում է դիզայնի, լուսանկարչության, մոդելավորման և վեբ ոլորտներում։

Դասընթացը կառուցված է «պարզից դեպի բարդ» սկզբունքով և ընդգրկում է ծրագրի հիմնական գործիքների և աշխատանքային մեթոդների ուսումնասիրումը։

Դասընթացի ընթացքում դուք կսովորեք՝

  • աշխատել գույնի, շերտերի և դիմակների հետ,
  • կատարել լուսանկարների գունային ուղղում և մշակություն,
  • ռետուշի և թերությունների հեռացման հիմնական տեխնիկաներ,
  • ստեղծել կոլյաժներ, գրաֆիկական դիզայնի տարրեր և նկարներ,
  • օգտագործել գրաֆիկական պլանշետ,
  • հասկանալ համակարգչային գրաֆիկայի հիմունքներն ու պատկերի ֆորմատները։

Դասընթացը հարմար է դիզայներների, լուսանկարիչների, նկարիչների և բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են մուտք գործել վիզուալ ստեղծագործական աշխարհ։ Այն մաս է կազմում գրաֆիկական դիզայնի, վեբ դիզայնի և նախա տպագրական պատրաստման մասնագիտական ուսուցման ծրագրի։

Դասերի քանակ`12 դաս
Դասի տևողություն՝60 րոպե.
Տարբերակ՝անհատական
  
Գին՝40,000 դրամ