1C: Առևտրի կառավարում
Դասընթաց՝ «1C: Ձեռնարկություն» համակարգում առևտրի կառավարում
Այս դասընթացը նախատեսված է այն մասնագետների համար, ովքեր զբաղվում են մանրածախ և մեծածախ առևտրով և ցանկանում են արդյունավետորեն օգտագործել 1C: Ձեռնարկություն համակարգի գործիքները՝ վաճառքների, ապրանքային մնացորդների և փաստաթղթաշրջանառության ավտոմատացման համար։
Դասընթացը հարմար է վաճառքի մենեջերների, ապրանքագետների, ղեկավարների և բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ամրապնդել իրենց գիտելիքներն ու աշխատել ավելի արդյունավետ։
Դասընթացի ընթացքում դուք կսովորեք՝
- մեծածախ և մանրածախ գործառնությունների ավտոմատացում,
- ֆինանսական և ղեկավարական հաշվետվությունների ստեղծում,
- վաճառքների, ապրանքային մնացորդների և փոխհաշվարկների վերլուծություն,
- հանձնաժողովային գործարքների և փաստաթղթային հոսքի մշակում,
- ծրագրի վերլուծական գործիքների կիրառում՝ վաճառքի պլանավորման և վերահսկման նպատակով։
Դասընթացի ավարտին դուք կկարողանաք կայացնել հիմնավորված կառավարման որոշումներ՝ հիմնվելով 1C համակարգի տվյալների վրա։
| Դասերի քանակ` | 12 դաս |
| Դասի տևողություն՝ | 60 րոպե. |
| Տարբերակ՝ | անհատական |
| Գին՝ | 45,000 դրամ |
