Autodesk 3Ds Max
Autodesk 3ds Max դասընթաց։ 1-ին մակարդակ — 3D մոդելավորման և վիզուալիզացիայի հիմունքներ
Այս դասընթացը կառուցում է ուժեղ հիմք Autodesk 3ds Max ծրագրով արդյունավետ աշխատանքի և հետագա խորացված ուսուցման համար։ Դասընթացը նախատեսված է ինչպես սկսնակների, այնպես էլ նրանց համար, ովքեր ունեն որոշակի գիտելիքներ, բայց ցանկանում են դրանք համակարգել և կատարելագործել։
Autodesk 3ds Max ծրագիրը լայնորեն կիրառվում է ճարտարապետների, ինտերիերի դիզայներների, գեղարվեստական նախագծողների, վիզուալիզատորների և մուլտիմեդիա մասնագետների կողմից՝ ճարտարապետական ընկերություններում, գովազդային գործակալություններում, կահույքի սրահներում, հեռուստատեսությունում և շինարարական ոլորտում։
Դուք կսովորեք՝
- Autodesk 3ds Max ծրագրով 3D մոդելավորման հիմնական սկզբունքները
- Ծրագրի միջերեսի և աշխատանքային միջավայրի կառուցվածքը
- Օբյեկտների ստեղծում և խմբագրում
- Լույսերի, տեսախցիկների և նյութերի հիմունքները
- Տեսարանի վիզուալիզացիայի գործընթացը
- Արդյունավետ աշխատանք՝ պրոֆեսիոնալ հնարքների և գործիքների կիրառմամբ
Դասերի քանակ` | 12 դաս |
Դասի տևողություն՝ | 60 րոպե. |
Տարբերակ՝ | անհատական |
Գին՝ | 65,000 դրամ |