RhinoGold

RhinoGold դասընթաց — երաշխավորված 3D մոդելավորում և վիզուալիզացիա ոսկերչության ոլորտում

RhinoGold ծրագիրը նախատեսված է ժամանակակից ոսկերիչների և դիզայներների համար, որոնք ցանկանում են յուրացնել թվային մոդելավորման գործընթացը։ Դասընթացի ընթացքում կաշխատեք գծագրության, քարերի հատման, քարերի տեղադրման բազաների նախագծման, մատանի նախագծման և քարերի ընտրության մոդուլների հետ։

Դուք կսովորեք՝

  • Ստեղծել բարդ եռաչափ մոդելներ
  • Կիրառել թվային հյուսվածքներ՝ օգտագործելով լուսանկարներ և նյութերի պատկերներ
  • Աշխատել գծագրության և հատման գործիքներով
  • Օգտվել մատանի նախագծման և քարերի ընտրության վարպետներից
  • Ստանալ ֆոտոռեալիստիկ պատկերներ Flamingo, Brazil և Hypershot համակարգերով
  • Ստեղծել արտադրանքի պրոֆեսիոնալ տեսահոլովակներ Animation Studio-ով
Դասերի քանակ`12 դաս
Դասի տևողություն՝60 րոպե.
Տարբերակ՝անհատական
  
Գին՝65,000 դրամ