Windows Server

Դասընթաց՝ Microsoft Windows Server և Active Directory համակարգերի ադմինիստրավորում

Դասընթացը նախատեսված է համակարգային ադմինիստրատորների և IT մասնագետների համար, ովքեր ցանկանում են խորացնել իրենց հմտությունները Microsoft Windows Server-ի և Active Directory ծառայության կարգավորման, կառավարման և սպասարկման ոլորտում։

Դուք կսովորեք պլանավորել ցանցի կառուցվածքը, կարգավորել օգտատերերի իրավունքներն ու հասանելիությունները, կառավարել խմբային քաղաքականություններ և ապահովել անվտանգ ու կայուն ցանցային միջավայր։

Դասընթացի ընթացքում դուք կսովորեք՝

Active Directory համակարգում՝

  • անտառների և դոմենների կառուցվածքի նախագծում,
  • կազմակերպչական միավորների (OU) ստեղծում և կառավարում,
  • օգտատերերի, խմբերի և համակարգիչների հաշիվների ստեղծում,
  • Group Policy-ների պլանավորում և կիրառում,
  • վերահսկողության կայքերի, դոմենային կառավարման հանգույցների կարգավորում,
  • Active Directory-ի պահուստավորում, վերականգնում և սպասարկում։

Ցանցային ծառայություններ և ենթակառուցվածք՝

  • DHCP, DNS և WINS ծառայությունների կարգավորում և կառավարում,
  • RRAS ծառայության միջոցով երթուղավորման, VPN-ի և անլար կապի կարգավորում,
  • IPSec և վկայագրերի միջոցով IP-տրոֆիկի պաշտպանություն,
  • հեռակա կապի վերահսկում և մոնիտորինգ։

Դասընթացի ավարտին դուք պատրաստ կլինեք աշխատել որպես ադմինիստրատոր՝ կազմակերպության ցանցում։

Դասերի քանակ`12 դաս
Դասի տևողություն՝60 րոպե.
Տարբերակ՝անհատական
  
Գին՝65,000 դրամ