MySQL
MySQL․ Տվյալների բազաների նախագծում և ստեղծում Web-ի համար
Այս դասընթացի ընթացքում դուք կսովորեք արդյունավետ աշխատել MySQL սերվերի հետ։ Կծանոթանաք տվյալների բազայի նախագծման փուլերին, կսովորեք SQL հրամանների կիրառումը, տրանզակցիաների կառավարումը, ինչպես նաև պահվող պրոցեդուրաների և տրիգերների ստեղծումը։ Առանձին ուշադրություն կդարձնենք տվյալների պահպանման շարժիչների ճիշտ ընտրությանը։
Դասընթացը նախատեսված է բոլոր այն վեբ ծրագրավորողների համար, ովքեր աշխատում են MySQL-ի հետ։ Հատկապես օգտակար է PHP և Perl օգտագործողների համար։
Դուք կսովորեք․
- Նախագծել և ստեղծել տվյալների բազաներ վեբ նախագծերի համար
- Գրել և կիրառել SQL հարցումներ
- Կառավարել տրանզակցիաներ և ապահովել տվյալների ամբողջականությունը
- Ստեղծել պահվող պրոցեդուրաներ, ֆունկցիաներ և տրիգերներ
- Օգտագործել MySQL-ի տարբեր պահման շարժիչներ աշխատանքի օպտիմալացման համար
| Դասերի քանակ` | 12 դաս |
| Դասի տևողություն՝ | 60 րոպե. |
| Տարբերակ՝ | անհատական |
| Գին՝ | 50,000 դրամ |
