TechGems

TechGems դասընթաց — 3D մոդելավորում և զարդերի արտադրության նախապատրաստում

TechGems 3.0 ծրագիրը Rhinoceros-ի համար նախատեսված ժամանակակից հավելում է, մշակված հատուկ ոսկերիչների համար։ Այն թույլ է տալիս ստեղծել pavé տիպի բարդ մոդելներ, հաշվարկել քարերի և մետաղի քաշը և արտահանել STL ձևաչափով՝ 3D տպագրության կամ CAM արտադրության համար։

Ծրագիրը հնարավորություն է տալիս կարգավորել քարերի չափը, դիրքը, մասշտաբը և պտույտը՝ միլիմետրային ճշգրտությամբ։ Բացի այդ, ապահովում է մետաղների և քարերի փայլի ու անդրադարձումների ռեալիստիկ էֆեկտներ՝ վիզուալիզացիայի որակը բարձրացնելու համար։

TechGems-ը շատ հեշտ է սովորել և զգալիորեն բարձրացնում է նախագծման արդյունավետությունը։

Դուք կսովորեք՝

  • Աշխատել Rhinoceros և TechGems համատեղ միջավայրում
  • Ստեղծել pavé ոճի մոդելներ բարձր մանրամասնությամբ
  • Տեղադրել քարեր ձեռքով և ավտոմատ գործիքներով
  • Կառավարել տեղադրման պարամետրերը՝ չափ, մասշտաբ, անկյուն, դիրք
  • Հաշվարկել մետաղի և քարերի քաշը
  • Արտահանել մոդելներ STL ձևաչափով CAM/3D տպագրության համար
  • Կիրառել ռեալիստիկ լույսի անդրադարձման էֆեկտներ վիզուալիզացիայի համար
Դասերի քանակ`12 դաս
Դասի տևողություն՝60 րոպե.
Տարբերակ՝անհատական
  
Գին՝65,000 դրամ