Matrix

Matrix Gemvision դասընթաց — պրոֆեսիոնալ 3D մոդելավորում ոսկերչական արտադրանքի համար

Matrix Gemvision-ը նախատեսված է բարձրորակ եռաչափ մոդելների ստեղծման համար և ներառում է երեք հզոր բաղադրիչ՝

  • Rhinoceros — եռաչափ մոդելավորման գործիք
  • V-Ray — վիզուալիզացիայի համակարգ
  • Matrix — մոդուլների հավաքածու, որը մշակված է բացառապես ոսկերչական դիզայնի համար

Ծրագիրն ունի քարերի լայն գրադարան՝ տարբեր ձևերով ու հատումներով, որոնք կարելի է խմբագրել և ընդլայնել։ Matrix-ում նախագծումը վերածվում է ինտերակտիվ գործընթացի՝ արձագանքելով դիզայների երևակայության արագությանը։

Դասընթացը նախատեսված է նրանց համար, ովքեր արդեն ունեն Rhino-ի աշխատանքային փորձ և ցանկանում են մոդելավորումը բարձրացնել պրոֆեսիոնալ մակարդակի։

Դուք կսովորեք՝

  • Ստեղծել բարդ ոսկերչական մոդելներ Matrix-ի գործիքակազմով
  • Օգտվել քարերի պատրաստի և անհատական գրադարաններից
  • Վիզուալիզացնել նախագծերը V-Ray համակարգով
  • Արագացնել աշխատանքային գործընթացը Matrix-ի ավտոմատացված մոդուլներով
  • Պատրաստել մոդելներ 3D տպագրության և արտադրության համար
  • Բարձրացնել մոդելավորման ճշգրտությունն ու արագությունը Rhino-ում
Դասերի քանակ`12 դաս
Դասի տևողություն՝60 րոպե.
Տարբերակ՝անհատական
  
Գին՝65,000 դրամ