Flamingo
Flamingo դասընթաց — վիզուալիզացիա Rhinoceros ծրագրով 3D մոդելների համար
Flamingo-ն հզոր հավելում է Rhinoceros ծրագրի համար, որը նախատեսված է եռաչափ մոդելների ֆոտոռեալիստիկ վիզուալիզացիայի համար։ Այն լայնորեն կիրառվում է ոսկերչության, ճարտարապետության և արդյունաբերական նախագծման ոլորտներում՝ բարձր որակի լուսապատկերներ ստանալու նպատակով։
Դասընթացի ընթացքում Դուք կսովորեք՝
- Կիրառել Flamingo-ի գործիքները մոդելների վիզուալիզացիայի համար
- Աշխատել նյութերի հետ՝ մետաղ, ապակի, քարեր, հյուսվածքներ
- Կարգավորել լուսավորություն, արտացոլումներ և ստվերներ
- Ստեղծել վիրտուալ միջավայրեր՝ զարդերի ներկայացման համար
- Ինտեգրել Rhinoceros-ի մոդելները և նախապատրաստել ռենդերինգի
- Բարելավել պատկերի որակը Flamingo-ի ներկառուցված պարամետրերով
- Պատրաստել վիզուալիզացիաներ տպագրության, պրեզենտացիաների կամ պորտֆոլիոյի համար
| Դասերի քանակ` | 12 դաս |
| Դասի տևողություն՝ | 60 րոպե. |
| Տարբերակ՝ | անհատական |
| Գին՝ | 65,000 դրամ |
