MS Access

Դասընթաց՝ Microsoft Access համակարգով տվյալների բազաների կառավարում

Տվյալների բազաները կարևոր դեր են խաղում ժամանակակից կազմակերպությունների աշխատանքի մեջ։ Microsoft Access-ը մատչելի և գործնական լուծում է՝ տվյալների բազաների ստեղծման և կառավարման համար։

Դասընթացի ընթացքում դուք կսովորեք ինչպես աշխատել գոյություն ունեցող բազաների հետ, այնպես էլ ինքնուրույն նախագծել պարզ լուծումներ։ Դասընթացը նաև հարմար է նրանց համար, ովքեր ցանկանում են համակարգել իրենց գիտելիքներն ու բարձրացնել աշխատանքային արդյունավետությունը։

Դասընթացի ընթացքում դուք կսովորեք՝

  • տվյալների բազաների նախագծման հիմնական սկզբունքներ,
  • աղյուսակների ստեղծում և կարգավորում,
  • ձևերի, հարցումների և հաշվետվությունների կիրառում,
  • տվյալների ֆիլտրում և ընտրության պայմանների օգտագործում,
  • աշխատանքային գործընթացների ավտոմատացում՝ մակրոսներով։

Դասընթացի ավարտին դուք կկարողանաք վստահորեն օգտագործել MS Access-ը՝ տվյալների պահպանման, վերլուծության և ներկայացման նպատակով։

Դասերի քանակ`12 դաս
Դասի տևողություն՝60 րոպե.
Տարբերակ՝անհատական
  
Գին՝60,000 դրամ