Bootstrap
Bootstrap․ Արագ և հարմար ինտերֆեյսների ստեղծում վեբ կայքերի համար
Bootstrap-ը հանրահայտ CSS շրջանակ է՝ նախատեսված հարմարեցվող և բազմադիտարկիչային վեբ ինտերֆեյսներ ստեղծելու համար։ Այն մշակվել է Twitter ընկերության կողմից և ներառում է պատրաստի ոճավորումներ տիպոգրաֆիայի, ձևերի, կոճակների, աղյուսակների, նավիգացիոն տարրերի և ցանցային կառուցվածքների համար։ Բացի դրանից՝ առաջարկում է JavaScript ընդլայնումներ, որոնք հեշտացնում են վեբ ծրագրավորողի աշխատանքը։
Դասընթացում կսովորեք, թե ինչպես օգտագործել HTML, CSS և JavaScript կոդերի կառուցվածքը՝ Bootstrap-ի միջոցով ստեղծելու արդի, հարմար և պրոֆեսիոնալ ինտերֆեյսներ։
Դուք կսովորեք․
- Օգտագործել Bootstrap-ի ցանցային կառուցվածքը
- Ձևավորել ձևեր, կոճակներ և աղյուսակներ՝ ներկառուցված դասերի միջոցով
- Կիրառել պատրաստի ինտերֆեյսային բաղադրիչներ
- Կցել և կառավարել Bootstrap-ի JavaScript փլագինները
- Ստեղծել հարմարվող և գեղեցիկ վեբ ինտերֆեյսներ
Դասերի քանակ` | 12 դաս |
Դասի տևողություն՝ | 60 րոպե. |
Տարբերակ՝ | անհատական |
Գին՝ | 45,000 դրամ |