Android

Android հավելվածների մշակում

Ժամանակակից աշխարհում սմարթֆոններն ու պլանշետները դարձել են անբաժան ուղեկիցներ, իսկ Android հարթակը՝ ամենաարագ զարգացողը։ Ամեն օր ակտիվացվում են հարյուր հազարավոր նոր սարքեր՝ աշխատող Android-ով, ինչը ստեղծում է հսկայական պահանջարկ նոր և որակյալ հավելվածների նկատմամբ։

«Android հավելվածների մշակում» դասընթացը կսովորեցնի ձեզ ստեղծել լիարժեք շարժական ծրագրեր՝ հիմնված Android հարթակի գործիքակազմի վրա։ Դուք ձեռք կբերեք պրակտիկ հմտություններ, որոնք անհրաժեշտ են մրցունակ դառնալու համար շարժական ծրագրավորման շուկայում։

Դուք կսովորեք․

  • Նախագծել շարժական հավելվածների ճարտարապետությունը
  • Աշխատել Android SDK-ի և Android Studio-ի հետ
  • Ստեղծել տարբեր սարքերին հարմարեցված ինտերֆեյսներ
  • Կիրառել Android-ի ներքին հնարավորությունները՝ սենսորներ, տվյալների բազա, տեսախցիկ և այլն
  • Թեստավորել, փաթեթավորել և տեղադրել հավելվածները Google Play հարթակում
Դասերի քանակ`12 դաս
Դասի տևողություն՝60 րոպե.
Տարբերակ՝անհատական
  
Գին՝65,000 դրամ