Adobe InDesign
Adobe InDesign-ի դասընթաց՝ մաքեթավորում և դասավորություն
Գործնական դասընթաց Adobe InDesign ծրագրով՝ նախատեսված նրանց համար, ովքեր ցանկանում են սովորել տպագիր և թվային հրատարակությունների պրոֆեսիոնալ դասավորություն։ Դուք կսովորեք մշակել մաքեթներ բուկլետների, բրոշյուրների, ամսագրերի, կատալոգների, պաստառների և այլ նյութերի համար՝ գաղափարից մինչև տպագրության պատրաստ փուլ։
Դասընթացը ներառում է ինչպես ծրագրի հիմունքները, այնպես էլ առաջադեմ գործիքներ․ տեքստի և գրաֆիկայի հետ աշխատանք, բարդ դասավորությունների ստեղծում, ֆայլերի արտահանում՝ տարբեր ֆորմատներով։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Adobe Photoshop և Illustrator ծրագրերի հետ ինտեգրմանը։
Ի՞նչ կսովորեք դասընթացում
- Մաքեթավորման և տիպոգրաֆիայի հիմնական սկզբունքները
- Adobe InDesign-ի ինտերֆեյսն ու գործիքակազմը
- Էջերի, ցանցերի, ոտնագծերի և ոճերի կարգավորում
- Տեքստերի, պատկերների և աղյուսակների տեղադրում ու ձևաչափում
- Մաքեթների նախապատրաստում տպագրության և նախատպային ստուգում
- Adobe Photoshop և Illustrator նյութերի ներմուծում
- Տպագրական սխալներից խուսափելու հիմնական մեթոդներ
| Դասերի քանակ` | 12 դաս |
| Դասի տևողություն՝ | 60 րոպե. |
| Տարբերակ՝ | անհատական |
| Գին՝ | 40,000 դրամ |
