Adobe XD
Adobe XD-ի դասընթաց՝ ինտերֆեյսների նախագծում web և բջջային հավելվածների համար
Adobe XD-ն Adobe ընկերության նորագույն լուծումներից է՝ նախատեսված UI/UX ձևավորման և ինտերակտիվ մոկափերի ստեղծման համար։ Ծրագիրը մշակված է հատուկ web կայքերի և բջջային հավելվածների ինտերֆեյսների նախագծման նպատակով, ունի պարզ ու հարմար ինտերֆեյս և ցածր մուտքի շեմ։
Դասընթացի ընթացքում կծանոթանաք Adobe XD-ի գործիքակազմին, ինտերֆեյսների ստեղծման գործընթացին, ինչպես նաև կսովորեք ինտերակտիվ մոկափերի պատրաստում՝ առանց կոդավորման։ Դասընթացը հարմար է ինչպես սկսնակների, այնպես էլ դիզայնի հիմունքներ ունեցող մասնակիցների համար։
Ի՞նչ կսովորեք դասընթացում
- Որոնք են Adobe XD-ի հիմնական հնարավորությունները
- Ինչպես նախագծել ինտերֆեյսներ կայքերի և հավելվածների համար
- Ինտերակտիվ մոկափերի ստեղծում՝ առանց ծրագրավորման
- Կոմպոնենտներ, ոճեր և կրկնվող տարրերի օգտագործում
- Նախագծերի արտահանում և կիսում թիմի կամ պատվիրատուի հետ
- Adobe XD-ի ինտեգրումը Photoshop, Illustrator և այլ ծրագրերի հետ
- UX դիզայնի հիմնական սկզբունքների կիրառում իրական նախագծերում
Դասերի քանակ` | 12 դաս |
Դասի տևողություն՝ | 60 րոպե. |
Տարբերակ՝ | անհատական |
Գին՝ | 40,000 դրամ |