Java
Java․ Օբյեկտակենտրոն ծրագրավորում և հարթակներից անկախ ծրագրերի մշակում
Java-ն աշխարհում ամենահայտնի օբյեկտակենտրոն ծրագրավորման լեզուներից է։ Այն կիրառվում է սերվերային ծրագրերի, հավելվածների, վեբ կայքերի, խաղերի և այլ ծրագրերի ստեղծման մեջ։ Java լեզվով ստեղծված հավելվածները կարող են աշխատել ցանկացած համակարգչում՝ անկախ սարքի ճարտարապետությունից։
Դասընթացում դուք մանրամասն կսովորեք Java լեզվի շարահյուսությունն ու կառուցվածքները, կծանոթանաք JDK հարթակի հնարավորություններին և ամեն ինչ կամրապնդեք գործնական օրինակներով։
Դասընթացը հարմար է թե՛ սկսնակ, թե՛ փորձառու ծրագրավորողների համար, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց հմտությունները՝ ստեղծելով հուսալի, հարթակներից անկախ օբյեկտակենտրոն կոդ։
Դուք կսովորեք․
- Աշխատել Java լեզվի շարահյուսության և կառուցվածքների հետ
- Կիրառել օբյեկտակենտրոն ծրագրավորման սկզբունքները
- Օգտագործել JDK-ի գրադարաններն ու գործիքները
- Ստեղծել հարթակներից անկախ ծրագրեր
- Մշակել կայուն և ընդլայնելի ծրագրային լուծումներ
Դասերի քանակ` | 12 դաս |
Դասի տևողություն՝ | 60 րոպե. |
Տարբերակ՝ | անհատական |
Գին՝ | 65,000 դրամ |