ArtCAM
ArtCAM դասընթաց — ռելիեֆների մոդելավորում և հաստոցային մշակման ծրագրավորում CAD/CAM միջավայրում
ArtCAM-ը CAD/CAM համակարգ է, որը նախատեսված է ռելիեֆների, տարածական և գեղարվեստական ձևերի մոդելավորման և մշակման համար։ Ծրագիրը միավորում է մոդելավորման հզոր գործիքներ և CNC հաստոցների համար նախատեսված կառավարման ծրագրերի հաշվարկ։ Այն լայնորեն կիրառվում է տարբեր ոլորտներում՝ փայտամշակում, գեղարվեստական փորագրություն, գովազդային արտադրանք, ոսկերչություն և այլն։
ArtCAM-ը պարզ է սովորելու և իդեալական է սկսնակների համար, որոնք ցանկանում են ձեռք բերել պրակտիկ հմտություններ թվային արտադրության մեջ։
Դասընթացի նպատակն է սովորեցնել 3D մոդելավորման և ֆրեզերային մշակման հիմքերը Delcam ArtCAM ծրագրում։
Դուք կսովորեք՝
- CAD/CAM համակարգերի դերը ժամանակակից արտադրությունում
- 2D և 3D մոդելների ստեղծում՝ ռելիեֆներով
- Աշխատանք վեկտորային և ռաստերյան գրաֆիկայով
- Շերտերի և կոորդինատային համակարգերի կիրառություն
- Ֆրեզերային և փորագրության մշակման ծրագրավորում ArtCAM-ում
- CNC հաստոցների համար ծրագրերի արտահանում
| Դասերի քանակ` | 12 դաս |
| Դասի տևողություն՝ | 60 րոպե. |
| Տարբերակ՝ | անհատական |
| Գին՝ | 65,000 դրամ |
