Windows Server
Դասընթաց՝ Microsoft Windows Server և Active Directory համակարգերի ադմինիստրավորում
Դասընթացը նախատեսված է համակարգային ադմինիստրատորների և IT մասնագետների համար, ովքեր ցանկանում են խորացնել իրենց հմտությունները Microsoft Windows Server-ի և Active Directory ծառայության կարգավորման, կառավարման և սպասարկման ոլորտում։
Դուք կսովորեք պլանավորել ցանցի կառուցվածքը, կարգավորել օգտատերերի իրավունքներն ու հասանելիությունները, կառավարել խմբային քաղաքականություններ և ապահովել անվտանգ ու կայուն ցանցային միջավայր։
Դասընթացի ընթացքում դուք կսովորեք՝
✅ Active Directory համակարգում՝
- անտառների և դոմենների կառուցվածքի նախագծում,
- կազմակերպչական միավորների (OU) ստեղծում և կառավարում,
- օգտատերերի, խմբերի և համակարգիչների հաշիվների ստեղծում,
- Group Policy-ների պլանավորում և կիրառում,
- վերահսկողության կայքերի, դոմենային կառավարման հանգույցների կարգավորում,
- Active Directory-ի պահուստավորում, վերականգնում և սպասարկում։
✅ Ցանցային ծառայություններ և ենթակառուցվածք՝
- DHCP, DNS և WINS ծառայությունների կարգավորում և կառավարում,
- RRAS ծառայության միջոցով երթուղավորման, VPN-ի և անլար կապի կարգավորում,
- IPSec և վկայագրերի միջոցով IP-տրոֆիկի պաշտպանություն,
- հեռակա կապի վերահսկում և մոնիտորինգ։
Դասընթացի ավարտին դուք պատրաստ կլինեք աշխատել որպես ադմինիստրատոր՝ կազմակերպության ցանցում։
Դասերի քանակ` | 12 դաս |
Դասի տևողություն՝ | 60 րոպե. |
Տարբերակ՝ | անհատական |
Գին՝ | 65,000 դրամ |