Վեբ ծրագրավորում երեխաների համար
Անհատական վեբ ծրագրավորման դասընթաց երեխաների համար՝ HTML, CSS և JavaScript
Ձեր երեխան կարող է այս ամառ ստեղծել իր առաջին կայքը՝ հետաքրքիր և դինամիկ։
Անհատական վեբ ծրագրավորման դասընթացը նախատեսված է սկսնակների համար և ներառում է HTML, CSS և JavaScript։
🔧 Դասընթացի բովանդակություն
- Վեբ կայքերի կառուցվածք. ինչպե՞ս է աշխատում ինտերնետը
- HTML – էջերի կառուցում
- CSS – դիզայն, գույներ, դասավորություն, անիմացիաներ
- JavaScript – դինամիկ տարրերի ստեղծում (կոճակներ, փոխազդեցություններ)
- Բազային վեբ նախագծի ստեղծում՝ զրոյից
- Ծրագրավորման մտածողության զարգացում
- Ինտերակտիվ գործնական առաջադրանքներ
🎯 Ինչու ընտրել անհատական դասընթաց
- Դասերն անց են կացվում երեխայի հարմար ժամանակին
- Մոտեցումը հարմարվում է երեխայի արագությանը և գիտելիքներին
- Ուսուցումն ավելի խորը և կենտրոնացած է
- Ավելի մեծ ներգրավվածություն և մոտիվացիա
📌 Ընդհանուր տեղեկություն
| Տարիք` | 10–16 տարեկան |
| Ձևաչափ՝ | Անհատական՝ |
| Տևողություն` | 6 ամիս (հնարավոր է արագացված տարբերակ) |
| Դասաժամեր` | շաբաթը 3 անգամ |
| Դասի տևողություն՝ | 60 րոպե |
| Ուսուցման վայրը՝ | Ուսումնական կենտրոնում / կամ օնլայն (Zoom) |
| Գին՝ | 60,000 դրամ |
